Լովչև. «Հայաստան-Ռուսաստան խաղի հետ կապված լուրերը չլսված հիմարություն են»
Սպորտ
15:06 07/02/2011

Լովչև. «Հայաստան-Ռուսաստան խաղի հետ կապված լուրերը չլսված հիմարություն են»

Հայտնի ֆուտբոլային մասնագետ Եվգենի Լովչևը խոսել է այն լուրերի մասին, որոնք տարածվել են` կապված Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման հետ: Հիշեցնենք, որ մեր լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ Ռուսաստանի իշխանությունները «տնտեսական շահավետ գործարք» են առաջարկել հայաստանյան գործընկերներին` Երևանում մարտի 26-ին կայանալիք խաղում ռուսներին զիջելու դիմաց:

«Այդ լուրերը չլսված հիմարություն են,- Լովչևի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:- Պետք է հասկանալ, որ Հայաստանի հավաքականը դեռ հնարավորություններ է պահպանում` մտնելու Եվրոպայի 2012 թ. առաջնության եզրափակիչ: Ֆուտբոլիստների փոխարեն ես ուշադրություն չէի դարձնի նման տեղեկությունների: Այստեղ խոսքը միայն հանդիպման հանդեպ հետաքրքրության մեծացման մասին է»:
 

Placeholder
Լովչև. «Հայաստան-Ռուսաստան խաղի հետ կապված լուրերը չլսված հիմարություն են»