Շուշիում թանգարան կբացվի
Մշակույթ
16:39 07/02/2011

Շուշիում թանգարան կբացվի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է անվանի երկրաբան, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցին, արվեստագետներ Սամվել Հովհաննիսյանին և Յուրի Գրիգորյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Շուշի քաղաքում կերպարվեստի թանգարանի հիմնադրման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարևոր է համարել Շուշիում թանգարանի բացումը, ինչը նոր լիցք կհաղորդի քաղաքի և ամբողջ հանրապետության մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը:

Նախագահը նշել է, որ մշակույթի ոլորտը հանդիսանում է պետության առաջընթացի կարևոր հիմքերից մեկը, և իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն նման հայրենանվեր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:
 

Placeholder
Շուշիում թանգարան կբացվի