Հայաստանը կմասնակցի Գրքի միջազգային ցուցահանդեսին
Մշակույթ
14:25 08/02/2011

Հայաստանը կմասնակցի Գրքի միջազգային ցուցահանդեսին

Վաղը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմեկնարկի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառը: Այն կշարունակվի մինչև փետրվարի 13-ը:

Ինչպես հայտնեցին մշակույթի նախարարությունից Panorama.am-ին, միջոցառմանը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Հայաստանը ցուցահանդեսին կներկայանա լավագույն հրատարակություններով:

Ցուցահանդես-տոնավաճառին կցուցադրվեն 2010-2011 թթ. հրատարակված 35 անուն թարգմանական, գեղարվեստական, մանկական և ալբոմային գրականություն, ինչպես նաև` հոբելյանական 5 CD-ներ:
 

Placeholder
Հայաստանը կմասնակցի Գրքի միջազգային ցուցահանդեսին