Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադիր Միքայել Վարդանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Արցախում ծխախոտի աճեցման և չորացման հետ կապված հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ողջունելով Արցախում արտադրության ընդլայնման ծրագրերը` երկրի ղեկավարն այն համարել է հաջողված ներդրումային նախաձեռնություն, որը կարևոր դերակատարություն ունի ինչպես մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից: