Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սննդամթերքի թանկացման տենդենցը շարունակվելու է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը` մի տեսակ անհարմար զգալով, որ լինելով պետական պաշտոնյա այդ մասին բարձրաձայնում է:
Նա հիշեցրեց, որ վերջին 11 ամիսների ընթացքում պարենի գները բարձրանում են, և դա պայմանվորված է միջազզային շուկայում տեղի ունեցող զարգացումներով: «Գիտեք ի՞նչ կա, Հայաստանը աշխարքից կտրված երկիր չէ»,-բացատրեց Վ. Այվազյանը, ապա շարունակեց, որ Հայաստանը համարվում է հիմնականում ներմուծող երկիր, ու գների աճն արագ իր արձագանքն է գտնում հայաստանյան շուկայում:
Նման գնաճի դեմն առնելու համար, Վ. Այվազյանի կարծիքով, անհրաժեշտ են գյուղատնտեսության ոլորտի ու դրան վերաբերող օրենսդրության լուրջ բարեփոխումներ: «Մենք սկսել ենք դա անել»,-ասաց բանախոսը: