Facebook-ն ու Google-ը 10 մլրդ դոլար են գնահատել Twitter-ի արժեքը
Տնտեսություն
10:36 10/02/2011

Facebook-ն ու Google-ը 10 մլրդ դոլար են գնահատել Twitter-ի արժեքը

Ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը գրում է, որ Facebook-ն ու Google-ը Twitter միկրոբլոգների ցանցը գնահատել են մոտ 10 մլրդ դոլար:

Պարբերականի հավաստմամբ, վերջին մի քանի ամսում Twitter միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը բանակցություններ է վարել Facebook-ի ու Google-ի հետ, սոցիալական ցանցը վերջիններիս վաճառելու նպատակով: Բանակցություններն ընթացել են ոչ բարձր մակարդակով: Հաղորդվում է, որ Twitter-ի ղեկավարությունը վաճառքի հարցով դիմել է նաև այլ կորպորացիաների:

Ի դեպ, միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը չի բացառել, որ Twitter-ի արժեքը կարող է հասնել մինչ 100 մլրդ. դոլարի:

Placeholder
Facebook-ն ու Google-ը 10 մլրդ դոլար են գնահատել Twitter-ի արժեքը