Սերգեյ Պավլով. «Հայաստանի ընտրանու հետ խաղը ծանր է լինելու»
Սպորտ
13:45 11/02/2011

Սերգեյ Պավլով. «Հայաստանի ընտրանու հետ խաղը ծանր է լինելու»

Ռուս հայտնի ֆուտբոլային մասնագետ Սերգեյ Պավլովը վստահ է, որ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը ծանր է լինելու Դիկ Ադվոկատի թիմի համար:

«Հայաստանի ընտրանու հետ մարտի 26-ին կայանալիք խաղից ակնկալում եմ այնպիսի ֆուտբոլ, որն արդյունք կտա: Այդ հանդիպմանը պետք է ներկայանանք լիարժեք «սպառազինությամբ»: Վստահ եմ, որ ծանր խաղ է լինելու: Անցած տարի Հայաստանի հավաքականը լավ ֆուտբոլ ցուցադրեց: Իսկ մեր թիմը պետք է դուրս գա խմբից… Բայց անհրաժեշտ է հարգալից լինել մրցակիցների նկատմամբ»,- Պավլովի խոսքերը մեջբերել է championat.ru-ն:
 

Placeholder
Սերգեյ Պավլով. «Հայաստանի ընտրանու հետ խաղը ծանր է լինելու»