Հայ շախմատիստները` «Աերոֆլոտ-օփենում»
Սպորտ
12:55 12/02/2011

Հայ շախմատիստները` «Աերոֆլոտ-օփենում»

Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի «A» մրցաշարում չորս տուրից հետո Սերգեյ Մովսիսյանը վաստակել է 2,5, Տիգրան Լ. Պետրոսյանը և Ավետիք Գրիգորյանը` 2-ական, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 1,5 միավոր:

Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Լե Քուան Լիմը (Վիետնամ):

«B» մրցաշարում չորս տուրից հետո Տիգրան Քոթանջյանը վաստակել է 3,5, Հովհաննես Գաբուզյանը և Մելիքսեթ Խաչիյանը ` 3-ական միավոր:
Այս խմբում առաջատարը ռուս գրոսմայստեր Ալեքսեյ Գավրիլովն է:

«C» մրցաշարում չորս տուրից հետո Արթուր Ղարագյոզյանը, Վարդան Խոջոյանը, Տիգրան Սիմոնյանը վաստակել են 3,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են գրոսմայստեր Աննա Բուրթասովան (Ռուսաստան) և Բյարկե Ենսենը (Դանիա): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
 

Placeholder
Հայ շախմատիստները` «Աերոֆլոտ-օփենում»