Վարչապետն այցելեց «Art EXPO-2011» ցուցահանդես
Տնտեսություն
13:32 12/02/2011

Վարչապետն այցելեց «Art EXPO-2011» ցուցահանդես

Այսօր հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Հայաստանի նկարիչների միությունում անցկացվող «Art EXPO-2011» ցուցահանդես: Վարչապետը շրջեց մշակութային կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացավ անցած տարիների ձեռքբերումներին և նոր նախագծերին:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը մեկնարկել է նախօրեին: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին իրականացվող ցուցահանդեսի նպատակն է մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալներին, շահագրգիռ կազմակերպություններին ու արվեստասեր հանրությանը ներկայացնելու հայրենական մշակութային ձեռքբերումները:

Այս տարի EXPO-ին մասնակցում է ավելի քան 50 պետական, հասարակական ու մասնավոր մշակութային կազմակերպություն:

Հիշեցնենք, որ նախօրեին, ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Placeholder
Վարչապետն այցելեց «Art EXPO-2011» ցուցահանդես