Արցախում մտադիր են առաջնորդների ակադեմիա հիմնել
Կրթություն, գիտություն
16:02 14/02/2011

Արցախում մտադիր են առաջնորդների ակադեմիա հիմնել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է լիբանանյան «Մենեջմենտ Միքս» ընկերության նախագահ Րաֆի Սեմերջանին:

Հանդիպմանը, որին ներկա էին կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Արցախում առաջնորդների ակադեմիայի կազմակերպման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է նման գաղափարը` ընդգծելով, որ Արցախում շահագրգռված են կառավարման ոլորտում կադրերի պատրաստման հարցում առաջատար երկրների փորձի ուսումնասիրման և կիրառման մեջ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


 

Placeholder
Արցախում մտադիր են առաջնորդների ակադեմիա հիմնել