ԱՄՆ վարչակազմը հրապարակել է 2012 թ-ի ֆինանսական բյուջեն
Քաղաքական
10:45 15/02/2011

ԱՄՆ վարչակազմը հրապարակել է 2012 թ-ի ֆինանսական բյուջեն

ԱՄՆ վարչակազմը հրապարակել է 2012 թ-ի ֆինանսական բյուջեն, որտեղ Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի  համար նախատեսված ֆինանսական օգնությունն  անհամեմատ նվազել է: Եթե 2010-ին  հատկացրել էր 742 միլիոն դոլար, ապա 2012-ին այն կազմել է 627 միլիոն դոլար: Հայաստանին բաժին է հասել 40 միլիոնը, որը 1 միլիոն դոլարով պակաս է 2011 թ-ից:

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին այս կապակցությամբ ասել է, թե Հայկական Համագումարը ողջունում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը. «Հայտնվելով շարունակվող շրջափակման մեջ, որը պարտադրված է Հայաստանին իր իսկ հարևանների կողմից` Թուրքիա և Ադրբեջան, ԱՄՆ աջակցությունը հատկապես նպաստում է զարգացմանը և տեխնիկական բարելավմանը: ԱՄՆ զարգացման օգնությունը մեծապես նպաստել է Հայաստանի անցմանը դեպի ազատ տնտեսական շուկա»,-ասել է նա:

ԱՄՆ վարչակազմը  3 միլիոն դոլար է տրամադրել օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար Հայաստանին և Ադրբեջանին:

450.000 դոլար  Ադրբեջանին`  միջազգային ռազմական կրթական դասընթացների համար:

Placeholder
ԱՄՆ վարչակազմը հրապարակել է 2012 թ-ի ֆինանսական բյուջեն