Պայթյուն Ադրբեջանում
Տարածաշրջան
15:33 15/02/2011

Պայթյուն Ադրբեջանում

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանում բեռնատար նավի վրա պայթուն է գրանցվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել:
Լրատվականի հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է անցյալ գիշեր, Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում: «Շիրվան» անունը կրող նավում պայթյուն է եղել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել. մեծ վնասներ է կրել նաև նավը:
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում: Նախնական տվյալների համաձայն, արտակարգ իրավիճակի պատճառը՝ գազի արտահոսքն է եղել:
 

Placeholder
Պայթյուն Ադրբեջանում