Էլինա Դանիելյանը հաղթեց Մարի Սեբագին, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Պիա Կրամլինգի հետ
Սպորտ
10:46 23/02/2011

Էլինա Դանիելյանը հաղթեց Մարի Սեբագին, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Պիա Կրամլինգի հետ

Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է կանանց շախմատի «Գրան Պրիի» վերջին մրցաշարը: Էլինա Դանիելյանն առաջին տուրում սևերով առավելության հասավ Մարի Սեբագի նկատմամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Պիա Կրամլինգի հետ:

Ավելացնենք, որ մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին արդյունավետ ելքով: Նանա Ձագնիձեն պարտության մատնեց Համփի Կոներուին, Մարթա Ֆիերոն` Ժու Չենին, Սյու Յուհուան` Անտուանետա Ստեֆանովային, Բաթհույագ Մոնղոնթուլը` Մայա Չիբուրդանիձեին:
Այսպիսով` առաջին տուրից հետո միանգամից 5 շախմատիստուհիներ, այդ թվում` Էլինա Դանիելյանը, մեկական միավորով հաստատվել են լավագույն հնգյակում: Պիա Կրամլինգն ու Լիլիթ Մկրտչյանը կեսական միավորով բաժանում են 6-7-րդ տեղերը:

Ավելացնենք, որ այսօր կայանալիք երկրորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Մայա Չիբուրդանիձեի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն Անտուանետա Ստեֆանովան է:

Placeholder
Էլինա Դանիելյանը հաղթեց Մարի Սեբագին, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Պիա Կրամլինգի հետ