«ՏաԹևեր»-ը սպասարկել է 10 հազար ուղևորի
Տնտեսություն
16:08 23/02/2011

«ՏաԹևեր»-ը սպասարկել է 10 հազար ուղևորի

«ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից կրկին հասանելի կլինի շաբաթվա բոլոր օրերին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից հայտնում են, որ այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանները, ինչի արդյունքում աճել է այցելուների թիվը:

«ՏաԹևեր» ճոպանուղին փետրվար ամսվա ընթացքում աշխատում էր միայն հանգստյան օրերին : Հանրային շահագործումից սկսած` հոկտեմբերի 23-ից մինչև օրս, այն սպասարկել է ավելի քան 10000 ուղևորի, որից 30 տոկոսն են շահառու համայքների բնակիչներ:
 

Placeholder
«ՏաԹևեր»-ը սպասարկել է 10 հազար ուղևորի