iPad 2 –ը վաճառքում կլինի գարնանը
Տնտեսություն
10:35 26/02/2011

iPad 2 –ը վաճառքում կլինի գարնանը

Ամերիկյան Apple ընկերության iPad 2 նոր պլանշետը վաճառքում կլինի այս տարվա ապրիլ ամսին: Ի դեպ, նախորդ մոդելը նույնպես վաճառքի հանվեց անցյալ տարվա ապրիլին:
Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

iPad-ի նոր մոդելը նախորդի համեմատ կլինի ավելի բարակ, թեթև և կունենա 2 տեսախցիկ: iPad 2-ը լինելու է տեխնիկապես ավելի հագեցած,  ավելացվելու է նաև հիշողության ծավալը: Էկրանի կետայնությունը մնալու է նույնը:

 


 

Placeholder
iPad 2 –ը վաճառքում կլինի գարնանը