Լևոն Արոնյանն ավարտեց մարզումները
Սպորտ
11:57 03/03/2011

Լևոն Արոնյանն ավարտեց մարզումները

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ծաղկաձորում ավարտեց իր հիմնական մարզումներն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումներից առաջ: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարը տեղի է ունենալու Կազանում, մայիսի 3-27-ն ընկած ժամանակահատվածում: Լևոն Արոնյանն առաջին փուլում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակչում ուժերը կչափի Վլադիմիր Կրամնիկ-Թեյմուր Ռաջաբով զույգի հաղթողի հետ:

Ավելացնենք, որ մասնագետներից շատերը հավակնորդների մրցաշարի հաղթողի ֆավորիտների շարքին դասում են Լևոն Արոնյանին ու Վլադիմիր Կրամնիկին: Ափսոս միայն, որ կույր վիճակահանության արդյունքում նրանք պետք է խաղան ոչ թե եզրափակչում, այլ կիսաեզրափակչում:
 

Placeholder
Լևոն Արոնյանն ավարտեց մարզումները