Հայկական 2 ընկերություն մասնակցում է CeBIT 2011-ին
ՏՀՏ-ն Հայաստանում
11:10 03/03/2011

Հայկական 2 ընկերություն մասնակցում է CeBIT 2011-ին

Գերմանիայի Հաննովեր քաղաքում այս օրերին ընթանում է տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն CeBIT 2011 ցուցահանդեսը, որին մասնակցում են ոլորտի առաջատար դերակատարները և ներկայացվում են նորագույն լուծումներ:
CeBIT ցուցահանդեսին տարբեր տարիներին Հայաստանից մասնակցել են Ալգորիթմ Սերվիս, Bi Line, CQG, E-Soft, Instigate, ISMA, L-Soft, Smart Systems, Viasphere Technopark, Sourcio, Memcosoft, AHTC, Fluger, AIT Systems, Softmaster, EIF, E-Dram, CIT, TIB, Synergy, Armenian Software, Dino Systems ընկերությունները:
Այս մասին հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։

Անցյալ տարի սակայն հայկական պատվիրակությունը չկարողացավ մասնակցել ցուցահանդեսին՝ պետական բյուջեից տրվող ֆինանսավորման կրճատման պատճառով։ Այս մասին Panorama.am- ին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այս տարի CeBIT 2011 –ին Հայաստանից մասնակցում են «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը և LimeTech ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից տեղեկացնում են, որ այս տարի CeBIT 2011 ցուցահանդեսը կազմակերվել է 4 ուղղություններով՝
1. CeBIT Pro-Պրոֆեսիոնալ և իննովացիոն ՏՀՏ լուծումներ Բիզնեսի բոլոր հատվածների համար
2. CeBIT Lab-Research and Development for Innovative ICT` Ապագան սկսվում է այսօր
3. CeBIT Life-ՏՀՏ Լուծումներ սպառողների համար` CeBIT խաղեր, ձայնային լուծումներ
4. CeBIT Gov-ՏՀՏ Լուծումներ հանրային և պետական հատվածի համար

CeBIT 2011-ի շրջանակներում կանցկացվի նաև CeBIT Global Conference, որտեղ աշխարհի թվային տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կներկայացնեն ՏՀՏ ոլորտի զարգացման հեռանկարները և նորագույն տեխնոլոգիական լուծումները:

CeBIT 2010-ին մասնակցել են 4, 157 ընկերություն 68 երկրից, իսկ այցելուների թիվը հասել է 334, 000 ` 83 երկրից:

Placeholder
Հայկական 2 ընկերություն մասնակցում է CeBIT 2011-ին