Քյալյանը հրաժեշտ կտա՞ ռեկտորի «բռնազավթած» աթոռին
Օրվա մամուլ
10:43 03/03/2011

Քյալյանը հրաժեշտ կտա՞ ռեկտորի «բռնազավթած» աթոռին

Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի` Գոհար Քյալյանն այսօր հրաժեշտ կտա բժշկական համալսարանի իր թիմին: Թերթը գրում է, որ ռեկտորն այլեւս շանս չունի վերընտրվելու, եւ այսօր պրոֆեսորադասախոսական կազմին կներկայացնի անցած 5 տարիների իր գործունեության մասին հաշվետվություն:

Թերթի տեղեկություններով` բժշկական համալսարանի ռեկտորի ամենահավանական թեկնածուն այս պահին Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանն է:

Placeholder
Քյալյանը հրաժեշտ կտա՞ ռեկտորի «բռնազավթած» աթոռին