Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտի 26-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին տեղի կունենա «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղներում: Մեկ անձին առավելագույնը 4 տոմս է վաճառվելու:
Ավելացնենք, որ արևմտյան տրիբունայի մեկ տոմսն արժե 7000, իսկ արևելյան տրիբունայինը` 5000 դրամ: Հարավային ու հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսը գնահատվել է 3000 դրամ: