Ստեփանակերտում հանրապետական հիվանդանոց է կառուցվում
Առողջություն
17:27 03/03/2011

Ստեփանակերտում հանրապետական հիվանդանոց է կառուցվում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր համալիր և տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տարածք, որտեղ Նախագահին են ներկայացվել գերատեսչության համար նոր շենքերի կառուցման նախագծերը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Placeholder
Ստեփանակերտում հանրապետական հիվանդանոց է կառուցվում