Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ զինված հարձակում է տեղի ունեցել Իսպանիայի հյուսիսային Լա Կորունյա քաղաքի օդանավակայանում, տեղեկացնում է «Eurosport.com»-ը: Սառը զենքով զինված մարդը փորձել է հրաձակվել արքայական ակումբի մարզչի վրա, սակայն նպատակին չի հասել. տուժել է միայն Մոուրինյոյի թիկնապահը, «Ռեալ»-ի անվտանգության ծառայության աշխատակիցը` դանակի հարված ստանալով:
Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, փետրվարի 25-ին և չի հաջողվել այն գաղտնի պահել լրատվամիջոցներից: Դեպքից մեկ շաբաթ անց առաջինն այդ մասին հաղորդել է Cadena Ser ռադիոկայանը` վկայակոչելով Մադրիդի «Ռեալ»-ի իր աղբյուրներին:
Ենթադրվում է, որ հարձակումը կատարել է հոգեկան անկայուն վիճակում գտնվող «Ռեալ»-ի երկրպագուն: Նրան չեն ձերբակալել, քանի որ վնասվածք ստացած թիկնապահն առաջին պահից չի գիտակցել, որ իրեն դանակով վնասվածք են հասցրել: Ըստ աղբյուրի, նրան թվացել է, թե ուղղակի բռունցքով հարված է ստացել հարձակում գործած մարդու կողմից: