Այսօրվանից «Cosmopolitan Հայաստան» -ը վաճառքում է
ՏՀՏ-ն Հայաստանում
15:18 07/03/2011

Այսօրվանից «Cosmopolitan Հայաստան» -ը վաճառքում է

Cosmopolitan-ը կանանց միջազգային ամսագիր է, որը լույս է տեսնում 1886 թվականից: Այն ունի 63 միջազգային հրատարակություն և տպագրվում է 34 լեզվով` տարածվելով ավելի քան 100 երկրներում:
Այսօր արդեն Cosmopolitan-ի ընտանիքին միացել է նաև Հայաստանը՝ դառնալով վերջինիս 63-րդ անդամը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Cosmopolitan Հայաստան» -ի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը:

«Սա նշանակում է, որ մենք ունենք մեծ արժեք և այս միջազգային բրենդը կարող է ներկայանալ նաև Հայաստանում: Թե դիզայնը և թե խմբագրական կոնտենտը մշտապես գտնվում է HEARST MAGAZINES INTERNATIONAL ընկերության ղեկավարության ուշադրության ներքո: Տեղական նյութերն ամսագրում այսօր կազմում է 30%»,- ասաց «Cosmopolitan Հայաստան» -ի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը:

Cosmopolitan –ի հրատարակիչ Գագիկ Եղիազարյանը նշեց, որ ամսագիրը Հայաստան բերելուց առաջ իրենց թիմը կատարել է ամսագրային շուկայի նախնական ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե ինչպիսի՞ն է լինելու ամսագրի պահանջարկը և ո՞վ է լինելու իրենց ընթերցողը:
«Այսօր վստահ կարող ենք ասել, որ գիտենք, թե ինչպիսին կլինի պահանջարկը և ով է լինելու մեր ընթերցողը: Տեղեկացնեմ նաև, որ ընդունված պրակտիկայի համաձայն, բոլոր երկրներում որտեղ Cosmopolitan –ը սկսում է տեղական թողարկում, մյուս Cosmopolitan –ները հանվում են վաճառքից: Սա նշանակում է, որ ռուսական Cosmopolitan –ն այսուհետ չի մտնելու Հայաստան»,-ասաց Գագիկ Եղիազարյանը:

Cosmopolitan –ի կոմերցիոն տնօրեն Անուշ Օհանյանն անդրադառնալով ամսագրի գնին, նշեց, որ այն հասանելի կլինի բոլորին:
«Cosmopolitan –ը հասանելի կլինի բոլորին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Ամսագիրը հրատարակել ենք 2 տարբերակով ՝ դասական չափսը կարժենա 1290 դրամ, իսկ համեմատաբար ավելի փոքր՝ «ճամփորդական»-ը՝ 990 դրամ»,- նշեց Անուշ Օհանյանը:

Cosmopolitan –ի վեբ խմբագիր Շուշան Հարությունյանը տեղեկացրեց , որ այսօր երեկոյան՝ ժամը ութից հասանելի կլինի նաև ամսագրի օն-լայն տարբերակը՝ www.cosmo.am–ը, որը բովանդակային առումով միանգամայն կտարբերվի տպագիր տարբերակից:
«Կայքի օն-լայն տարբերակը աշխատելու է ամենօրյա թարմացումներով:  Cosmo-ի օն-լայն տարբերակը ակտիվորեն ներգրավված կլինի նաև Twitter և Facebook սոցիալական ցանցերում: Կայքը կունենա նաև բազմահեղինակ բլոգներ, ինտերակտիվ վիդեո նյութեր, ինչպես նաև iPadշարժական սարքերի համար նախատեսված ներդիր»,- նշեց Շուշան Հարությունյանը:

Placeholder