ԱՄՆ -ում նավթի գինը շարունակում է աճել
Տնտեսություն
10:30 09/03/2011

ԱՄՆ -ում նավթի գինը շարունակում է աճել

Նավթի գները շարունակում են նոր ռեկորդներ սահմանել։
Նախորդ շաբաթվա համեմատ 1 բարել նավթը թանկացել է 1,02 դոլարով, հատելով մեկ բարելի դիմաց 110 դոլար սահմանագիծը:
Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը։

Նավթի թանկացման հիմնական պատճառն, ըստ վերլուծաբանների, Լիբիայում առկա քաղաքական իրավիճակն է:
Հիշեցնենք, որ Լիբիան հանդիսանում է Եվրոպա նավթի հիմնական մատակարարներից մեկը, այդ իսկ պատճառով մատակարարման ընդհատումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ եվրոպական շուկայի վրա:

Նավթին զուգահեռ թանկանում է նաև ոսկին և արծաթը:

Ոսկու գինը հասել է 1444,4 դոլարի, արծաթինը՝ գերազանցել է 1980 թվականի սահմանած ռեկորդը, մեկ ունցիան 36,52 դոլլար։

Տնտեսագետների կանխատեսումների համաձայն,եթե առաջիկայում Մերձավոր Արևելքի երկրներում վիճակը շարունակի անկայուն մնալ , ապա նավթի և թանկարժեք մետաղների գները կշարունակեն գնային նոր ռեկորդներ սահմանել:

 

Placeholder
ԱՄՆ -ում նավթի գինը շարունակում է աճել