Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տոկիոյի փողոցներում արդեն ավելի շատ մարդիկ կարելի է տեսնել, նրանցից ոմանք նույնիսկ հանել են դիմակները: Խանութները դատարկ են, չկա հաց, խմելու ջուր, զուգարանի թուղթ, քաղաքում նաև վառելիք չկա:
Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս« գործակալությունը:
Ճապոնիայի կառավարությունը երեկ զգուշացրել է, որ կարող է ստիպված միջոցառումներ իրականացնել խուճապի մատնված այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեծ քանակությամբ պաշար են գնում ու պահեստավորում:
Բացի այդ երկրում փակ են բազմաթիվ բենզալցակայաններ: Ճապոնացիները բարկացած են, բայց համբերում են: Տոկիոյի բնակիչներից շատերը իրենց կանանց ու երեխաներին ուղարկել են երկրի անվտանգ շրջաններ` հարազատների մոտ, սակայն Տոկիոյից մեծ փախուստ չկա: «Այստեղ ես աշխատում եմ, ո՞ւր գնամ: Իրավիճակը շատ տագնապալի է, բայց ուզում եմ հավատամ, որ ամեն ինչ կհանդարտվի»,-ասել է Տոկիոյում լույս տեսնող թերթերից մեկի աշխատակիցը: