Հունաստանը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ատոմակայանների շինարարությունը
Տնտեսություն
12:35 19/03/2011

Հունաստանը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ատոմակայանների շինարարությունը

Հունաստանը դիմել է Թուրքիայի իշխանություներին` դադարեցնել նախատեսված ատոմակայանների շինարարության աշխատանքները:
Ինչպես փոխանցում է «РБК» գործակալությունը, հունական իշխանությունների մտահոգությունների հիմք է հանդիսացել Ճապոնիայում աղետալի երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա - 1» ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ըստ հունական կողմի, Եվրամիությունը պետք է իր դիրքորոշումը հայտնի ու ներգործի Անկարայի որոշումների վրա, որոնց իրագործումը հնարավոր է տարածաշրջանում «աղետի» հանգեցնի:

Հաղորդվում է նաև, որ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն արդեն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ`  Թայիփ Էրդողանի հետ ու իր մտահոգություններն հայտնել խնդրի առնչությամբ:

Հիշեցնենք, մարտի 16-ին Մոսկվայում կայացած բանակցություներից հետո Էրդողանը  հայտարարել էր, թե ռուս-թուրքական համատեղ «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարական աշխատանքները նախատեսված են սկսել գալիք ապրիլ-մայիս ամիսներին:

Ավելի ուշ, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, թե մինչ 2023 թ-ը, երբ կնշվի հանրապետության 100- ամյակը, Թուրքիայում կկառուցվի երեք ատոմակայան:

Placeholder
Հունաստանը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ատոմակայանների շինարարությունը