Հայաստանի հավաքականը շարունակում է հավակնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին
Սպորտ
22:01 26/03/2011

Հայաստանի հավաքականը շարունակում է հավակնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին

Այսօր Երևանի հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուընկալեց Եվրոպայի առաջնության ընտրական «B խմբի» առաջատարին՝ Ռուսաստանի հավաքականին:
Խաղը, ինչպես և սպասվում էր, անցավ լարված պայքարում և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Թիմերը գոլային մի շարք հնարավորություններ ստեղծեցին, սակայն գրոհների արդյունավետ եզրափակման համար պակասում էին վերջին փոխանցումն ու վերջին հարվածը:
Զգացվում էր, որ ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով լավագույն վիճակում չէին: Դա նկատվեց հատկապես հանդիպման վերջնամասում. երկու թիմի ֆուտբոլիստներն էլ հոգնել էին ու այլևս ի վիճակի չէին նույն ռիթմով շարունակել պայքարը:
Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը իր միավորների պաշարը ավելացրեց մեկով և շարունակում է հավակնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին:
Հանդիպման հաշվետվությանը ծանոթացեք մեր երկուշաբթի օրվա լրահոսում:

Placeholder
Հայաստանի հավաքականը շարունակում է հավակնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին