Հայաստան-Ռուսաստան` 0:0. Երկրորդ խաղակես. Հայաստանի հավաքականն ակտիվացել է
Սպորտ
20:09 26/03/2011

Հայաստան-Ռուսաստան` 0:0. Երկրորդ խաղակես. Հայաստանի հավաքականն ակտիվացել է

Երևանի Հանրապետական ստադիոնում մեկնարկել է  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության  Հայաստան-Ռուսաստան հանդիպման երկրորդ խաղակեսը: Հաշիվը դեռ 0:0 է:Էդգար Մալաքյանին փոխարինել է  Էդգար Մանուչարյանը: Հայաստանի հավաքականն ակտիվացել է:

Նշենք, որ ուղիղ ժամը 19-00 կենդանի կատարմամբ հնչեցին երկու երկրների օրհներգները ու խաղը մեկնարկեց: Խաղին ներկա է  ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երևանի "Բանանցի" հովանավոր Օլեգ Մկրտչյանը :

 Մեկնարակից 5 րոպե առաջ թիմերը դուրս էին եկել խաղադաշտ: ՖԱՖ-ի անդամները ծածանում էին."Մեզ ոչ ոք չի կանգնեցնի" գրությամբ հսկայական պաստառը: Մեկնարկում լարվածությունն էր նկատում երկու թիմերի մոտ: Էդգար Մալաքայանն անհաջող անկյունային իրացրեց : Խաղի առաջին կեսում հյուրերն ավելի շատ էին տիրում գնդակին: Խաղն ընթանում էր հիմնականում մեր հավաքականի կիսադաշտում:  Ռոման Բերեզովսկին փրկեց մեր թիմին ինքնագոլից և ընդհանրապես մի քանի անգամ Հայաստանի հավաքականի դարպասապահը փրկել է  դրությունը: Առաջին  խաղակեսի վերջին րոպեներին ռուսները ճնշում էին  գործադրում:

Placeholder
Հայաստան-Ռուսաստան` 0:0. Երկրորդ խաղակես. Հայաստանի հավաքականն ակտիվացել է