Հայաստանն անցնում է ամառային ժամանակի
Տնտեսություն
12:10 26/03/2011

Հայաստանն անցնում է ամառային ժամանակի

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանն անցնում է ամառային ժամանակի: Ըստ այդմ, գիշերը ժամը 02:00-ին անհրաժեշտ է ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տալ: Այս փոփոխությունը կատարվում է «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Հիշեցնենք, որ անցումը ձմեռային ժամանակին իրականացվում է հոկտեմբերի վերջին կիրակի օրը, երբ ժամացույցի սլաքները տեղափոխում են մեկ ժամ հետ, իսկ ամառային ժամանակին` մարտի վերջին կիրակի օրը:
 

Placeholder
Հայաստանն անցնում է ամառային ժամանակի