Խաղն ավարտվեց` 0:0
Սպորտ
20:48 26/03/2011

Խաղն ավարտվեց` 0:0

Մրցավարի ավելացրած  երեք րոպեներն էլ ոչինչ չփոխեցին:  Խաղն ավարտվեց` 0:0 հաշվով: Այսպիսով` Հայաստանի հավաքականը վաստակեց  իր ութերորդ միավորն ընտրական փուլում:

Նշենք, որ ուղիղ ժամը 19-00 կենդանի կատարմամբ հնչեցին երկու երկրների օրհներգները ու խաղը մեկնարկեց ,մեկնարակից 5 րոպե առաջ թիմերը դուրս էին եկել խաղադաշտ: ՖԱՖ-ի անդամները ծածանում էին."Մեզ ոչ ոք չի կանգնեցնի" գրությամբ հսկայական պաստառը: Մեկնարկում լարվածությունն էր նկատում երկու թիմերի մոտ: Խաղի առաջին կեսում հյուրերն ավելի շատ էին տիրում գնդակին: Խաղն ընթանում էր հիմնականում մեր հավաքականի կիսադաշտում: Ռոման Բերեզովսկին փրկեց մեր թիմին ինքնագոլից և ընդհանրապես մի քանի անգամ Հայաստանի հավաքականի դարպասապահը փրկել է դրությունը: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին ռուսները ճնշում էին գործադրում: Երկրորոդ խաղակեսում Հայաստանի հավաքականն ակտիվացել էր, սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի, ու կարելի է ասել`  հօգուտ հօգուտ Սլովակիայի և Իռլանդիայի. Անդորրան ու Սլովակիան և Իռլանդիան ու Մակեդոնիան կհանդիպեն ավելի ուշ: Իսկ Հայաստանը հաջորդ հանդիպումը կանցկացնի դարձյալ Ռուսաստանի հետ` հունիսի 4-ին:

Placeholder
Խաղն ավարտվեց` 0:0