Վալերի Կարպին. «Հայաստանում տաղանդավոր նոր խաղացողներ են հայտնվել»
Սպորտ
13:17 26/03/2011

Վալերի Կարպին. «Հայաստանում տաղանդավոր նոր խաղացողներ են հայտնվել»

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Վալերի Կարպինի խոսքերով` եթե հայ ֆուտբոլիստները խաղի ընթացքում զգան, որ կարող են հաղթանակ տոնել, նրանց կանգնեցնելն այլևս հեշտ չի լինի:

«Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ հայ ֆուտբոլիստներին` հենց խաղասկզբում հասկանալու, որ կարող են հաղթել: Եթե նման բան զգան, պատկերավոր ասած` «արյան հոտ» առնեն, նրանց կանգնեցնելն այնքան էլ հեշտ չի լինի: Հայաստանի առաջնության մակարդակն սկսել է բարձրանալ, արդյունքում բարձրացել է նաև ֆուտբոլիստների կարգը, հայտնվել են նոր տաղանդավոր խաղացողներ: Բացի այդ, առաջատար ֆուտբոլիստները տեղափոխվում են արտերկիր` ձեռք բերելով լավ փորձ: Ինձ թվում է` Հայաստան-Ռուսաստան խաղում ոչ-ոքին կտխրեցնի բոլորին: Հույս ունեմ, որ մերոնք կհաղթեն: Եթե համարենք, որ դա ռեալ չէ, ապա ի՞նչ հավաքականի մասին կարելի է խոսել».- Կարպինի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:
 

Placeholder
Վալերի Կարպին. «Հայաստանում տաղանդավոր նոր խաղացողներ են հայտնվել»