Hi-Line-ի  բաժանորդների որոշ մասը զրկված է ինտերնետից
Տնտեսություն
19:02 28/03/2011

Hi-Line-ի բաժանորդների որոշ մասը զրկված է ինտերնետից

Հայաստանի սահմաններից դուրս երկու արտաքին կապուղիների անկման պատճառով «ԱրմենՏել»-ի «Hi-Line»-ի բաժանորդների որոշ մասը զրկված է ինտերնետից: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, հայ մասնագետները կապ են հաստատել Վրաստանի մասնագետների հետ, և նրանց կողմից ներկայումս վթարի վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Ըստ Ա.Բեղլոյանի, վրաց մասնագետները հավաստիացրել են, որ վերականգման աշխատանքները կտևեն մոտ 2 ժամ:
 

Placeholder
Hi-Line-ի բաժանորդների որոշ մասը զրկված է ինտերնետից