Orange-ի յուրաքանչյուր 100-րդ լիցքավորումը կատարած բաժանորդը կստանա հեռախոս
Տնտեսություն
17:19 28/03/2011

Orange-ի յուրաքանչյուր 100-րդ լիցքավորումը կատարած բաժանորդը կստանա հեռախոս

Այս շաբաթ Orange-ում լավ բաները կրկին ավելի շատ են լինելու: Այս շաբաթ նույնպես, 100-ի փոխարեն «Խոսենք» կանխավճարային ծառայության 1000 բաժանորդներ կստանան հեռախոսներ, ինչպես նաև գեղեցիկ նվեր Orange-ից կանանց համար: Դրա համար պարզապես պետք է լիցքավորել հաշիվը 500 և ավելի դրամով և լինել հերթական 100-րդ լիցքավորողը:

«Յուրաքանչյուր լիցքավորումը նաև մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս լիցքավորման պահից հաջորդ 31 օրվա ընթացքում զանգահարել Orange-ի բոլոր բաժանորդներին 1 դրամ/րոպե, իսկ տեղական այլ ցանցեր` ընդամենը 30 դրամ/րոպե սակագնով»,- ասել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Երկուշաբթի օրը` ապրիլի 4-ին, Orange-ի աշխատակիցները կզանգահարեն 1000 հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերը կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

Placeholder
Orange-ի յուրաքանչյուր 100-րդ լիցքավորումը կատարած բաժանորդը կստանա հեռախոս