Սամվել Նիկոյանը Արցախում է
Կրթություն, գիտություն
17:55 29/03/2011

Սամվել Նիկոյանը Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, բուհի կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դերը ինչպես Արցախի բարձրագույն կրթության զարգացմանն աջակցելու, այնպես էլ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Նախագահը կարևորել է նաև հայաստանյան այս առաջատար բուհի և Արցախի պետական համալսարանի միջև կապերի ամրապնդումը՝ այն համարելով երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր պայմաններից մեկը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Սամվել Նիկոյանը Արցախում է