«Հայաստանի բիզնես աշխարհը». Գործարարներն այսուհետ կունենան սեփական բլոգը
Տնտեսություն
16:25 31/03/2011

«Հայաստանի բիզնես աշխարհը». Գործարարներն այսուհետ կունենան սեփական բլոգը

Ինչ կա և ինչ չկա հայկական բիզնես աշխարհում: Հաջողակ և անհաջող ձեռնարկումներ, հայ ձեռներեցի հաջողության գաղտնիքները, կարծիքներ և տեսակետներ, քննադատություն և հետաքրքրաշարժ նյութեր.
այսուհետ այս ամենին կարելի է ծանոթանալ www.Doing-business-in-armenia.com կայքում, որտեղ և գործելու է «Հայաստանի բիզնես աշխարհը» բլոգը:

Բլոգի հիմնադիրը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն է:
Կայքում նշվում են այն հիմնական պատճառները, ինչի համար վերջինս ստեղծվել է:

«Պատճառները շատ են: Առաջին հերթին, մեր մեծ ցանկությունը բիզնեսի իրացության 17 տարվա փորձը կիսելու բոլորի հետ: Երկրորդ՝ լսելու բոլորի կարծիքը բզինեսի, նրա խնդիրների և հեռանկարների վերաբերյալ: Երրորդ՝ ձևավորել հայ գործարարի կերպար, ով ազնիվ է և ստեղծագործ, ով արժեք է ստեղծում և պաշտպանում է իր իրավունքները : Մեր նպատակն է «Հայաստանի բիզնես աշխարհ»-ը դարձնել մրցունակ համաշխարհային շուկայում»,- ասվում է կայքի պաշտոնական էջում:

 

Placeholder
«Հայաստանի բիզնես աշխարհը». Գործարարներն այսուհետ կունենան սեփական բլոգը