Բլատտերի միակ մրցակիցը Բին Համմամն է
Սպորտ
12:40 02/04/2011

Բլատտերի միակ մրցակիցը Բին Համմամն է

Լրացել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման ժամկետը: Նոր հավակնորդներ ի հայտ չեն եկել: Ամերիկյան «Sports Illustrated»-ի լրագրող Հրանտ Ուոլը չկարողացավ անցնել գրանցման փուլը:

Այսպիսով` ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Համաշխարհային ֆուտբոլային գերատեսչության գործող ղեկավար Զեպ Բլատտերը և Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Բին Համմամը: Պաշտոնապես նրանք թեկնածու կհռչակվեն երկուշաբթի` ստուգման գործընթացի ավարտից հետո: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:
 

Placeholder
Բլատտերի միակ մրցակիցը Բին Համմամն է