Առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվն աճել է  58.85%-ով
ՏՀՏ-ն Հայաստանում
16:16 04/04/2011

Առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվն աճել է 58.85%-ով

«Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը համատեղ հրապարակած «Ինտերնետը Հայաստանում» 6-րդ զեկույցի առանձին բաժնում ներայացված է Circle.am-ում գրանցված կայքերի առաջին տասնյակը՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին:

Հրապարակված տվյալների համաձայն դեկտեմբեր ամսին առաջին հորիզոնականում է եղել Regnum.ru (Armenia) կայքը` 1 337 906 այցելություն, հունվարին և փետրվարին՝ News.am կայքը՝ համապատասխանաբար 1 331 579 և 1 427 867 այցելություն:
Ավելացել են նաև ամսական մեկ միլիոնից ավել այցելություն ունեցող կայքերը: 2010թ.-ի նոյեմբերին Hamovhotov.com վիդեո պորտալը առաջինը հատեց մեկ միլիոն այցելություն սահմանագիծը: Դեկտեմբեր ամսից սկսած` մեկ միլիոնից ավել այցելություն ունեն նաև Regnum.ru (Armenia) և News.am լրատվական նախագծերը:

2010թ.-ի փետրվարին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմում էր 4 191 080, 2011 թ.-ի փետրվարին սույն ցուցանիշն աճել է 58.85%-ով և կազմել 6 657 649:

2010թ.-ի փետրվարին առաջատար 100 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմում էր 8 249 054, 2011 թ.-ի փետրվարին սույն ցուցանիշն աճել է 61.61%-ով և կազմել 13 331 593:

Նշենք նաև, որ եթե 2010թ.-ին փետրվարին առաջատար 100 կայքերի ցանկում հայտնվելու համար բավական էր ամսական 14 հազար այցելությունը, ապա 2011թ.-ի փետրվարի համար այդ թիվը կազմում է 24 հազար (+ 74%):
Հայաստանյան այցելությունների դեպքում լրատվական կայքերի գերազանցությունն ակնհայտ է:

 

Placeholder
Առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվն աճել է 58.85%-ով