«Եվրատեսիլ 2011»-ի փրոմո-արշավը մեկնարկել է. Orange-ում հյուրընկալել էր մոլդովական Zdob si Zdub խումբը
Մշակույթ
16:21 04/04/2011

«Եվրատեսիլ 2011»-ի փրոմո-արշավը մեկնարկել է. Orange-ում հյուրընկալել էր մոլդովական Zdob si Zdub խումբը

Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ 2011»-ին Մոլդովան ներկայացնող Zdob si Zdub խումբն այսօր հյուրընկալվել էր Orange-ում: Նշենք, որ խումբը Հայաստանում է գտնվում մրցույթին ընդառաջ կազմակերպված փրոմո-արշավի շրջանակներում: Մինչ այդ Orange-ում հյուրընկալվել էին Եվրատեսիլ 2011-ի մասնակիցները Սան Մարինոյից, Մալթայից և Ուկրաինայից:

Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նախ նկատեց, որ արդեն երկրորդ տարին է` Orange-ը միանում է Եվրատեսիլին: «Սա մեծ եվրոպական միջոցառում է, որը թույլ է տալիս միավորվել երաժշտության շուրջ, ճանաչել միմյանց, միասին անցկացնել ոգևորության պահեր ու պարզապես միասին զվարճանալ: Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ հայերն իսկապես սիրում են այս իրադարձությունը և մենք ուրախ ենք կրկին այս տարի աջակցել եվրոպական այս տոնի իրականացմանը Հայաստանում», -հավելեց նա:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին լինելով Եվրատեսիլի գլխավոր գործընկերը Հայաստանում և չորրորդ տարին` Մոլդովայում, Orange-ը միավորում է երկու երկրների երաժշտասերներին մեծ համաեվրոպական տոնի շուրջ:
Ընկերությունից տեղեկացնում են, որ Orange-ն այս տարի նույնպես իր բաժանորդներին ներկայացնելու է բազմաթիվ եվրատեսիլյան անակնկալներ, որոնք թույլ կտան նրանց այս մեծ տոնի անմիջական մասնակիցը դառնալ:

Հարակից նորություն` «Եվրատեսիլ»-ի բեմում «Boom-Boom»-ի բեմադրությունը պատրաստելու է մեկ այլ Էմի
 

Placeholder
«Եվրատեսիլ 2011»-ի փրոմո-արշավը մեկնարկել է. Orange-ում հյուրընկալել էր մոլդովական Zdob si Zdub խումբը