Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամբողջ աշխարհում հաքերները տարեկան վաստակում են միլիարդավոր դոլարներ: Grоup IB ընկերության կատարած հետազոտության համաձայն, ամբողջ աշխարհում հաքերների վաստակած գումարի 1/3-ը բաժին է ընկնում ռուս և նախկին ԽՍՀՄ երկրների հաքերներին. տարեկան կիբեր հանցագործությունից ստացված նրանց եկամուտը կազմում է 2,5 մլրդ դոլար։
Ինչպես հաղորդում է Lenta.ru կայքը, Grоup IB ընկերության հետազոտության ժամանակ հաշվի է առնվել նաև այս կամ այն ծառայության արժեքը, որոնք մատուցում են հաքերները։
Հաշվարկների արդյունքում պարզ է դարձել, որ ռուս հաքերների տարեկան ընդհանուր եկամուտը հասնում է 1,3 մլրդ դոլարի։ Իսկ նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչ հաքերներին տարեկան բաժին է ընկնում 1,2 մլրդ դոլար։
Ընդհանուր առմամբ, կիբեր հանցագործության համաշխարհային շրջանառությունը գնահատվում է տարեկան 7 մլրդ դոլար։
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, եթե ընթացիկ պատկերը չփոխվի, ապա 2013 թվականին հաքերների եկամուտները կարող է ավելանալ երկու անգամ։
Վիճակը փոխելու համար, փորձագետներն առաջարկում են կատարելագործել և խստացնել օրենսդրական դաշտը, ինչպես նաև մշակել և ներդնել ինովացիոն տեխնիկական միջոցներ , որոնք հնարավորություն կտան ավելի արագ և արդյունավետ արձագանքել հաքերների գործողություններին։