Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դյութուա. Հայաստանում ես հանդիպել եմ տաղանդավոր երիտասարդների, որոնք կարող են փայլուն նախագծերի հեղինակ դառնալ
Այսօր Orangeի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ԵՊՀ ՏՏ կենտրոնում հանդիպել էուսանողների հետ` լավագույն ուսանողների հետ ծանոթանալու և Orange Նորարարության մրցանակի վերաբերյալ վերջիններիս հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով:
Նորարարության մրցույթը մեկնարկել է մեկ ամիս առաջ Երևանի Պետական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) երևանյան և վերջիններիս մարզային մասնաճյուղերի ուսանողների համար: Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներոից մեկում և կաշխատի նորարարական նախագծերի վրա:
«Հայաստանում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների, որոնք, եթե խրախուսում ու աջակցում ստանան, կարող են փայլուն նախագծերի հեղինակը դառնալ: Orange Արմենիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում և մենք ուզում ենք տալ այդ երիտասարդներին հնարավորություն` փորձել իրենց և կատարելագործվել մեր Խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում: Վստահ եմ, որ հաղթողը կվերադառնա Հայաստան որպես պատրաստի մասնագետ և օգտակար կլինի ինչպես իր համալսարանին, այնպես էլ երկրին»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Երկու համալսարանների ռեկտորները ողջունել են Orange-ի այս նախաձեռնությունը և ամեն կերպ աջակցել մրցույթի անցկացմանը` հատկապես կարևորելով հայ ուսանողների համար այսօրինակ աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները, ինչպես նաև հետագայում գիտական աշխատանքի պատրաստվող մասնագետների համար նորանոր հմտությունների ձեռքբերումը:
Մրցույթի կարելի է մասնակցել` մինչև ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում և էլեկտրոնային ձևաչափով ուղարկելով նախագիծը և կենսագրությունը:
11 հոգուց կազմված Ժյուրին, որի կազմում են Orange Արմենիայի հայ և արտասահմանցի 7 մասնագետներ, Orange Lab-երի 2 ներկայացուցիչ, ինչպես նաև` մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից և ՀՊՃՀ-ից, կգնահատի ներկայացված գաղափարներն ըստ հետևյալ չափանիշների. նորարարական, հետաքրքիր, օգտակար և հեշտ կիրառելի: Գաղափարը պետք է վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին (ցանց և ինժեներիա, ծրագրային ապահովում և հավելվածներ, շարժական կապի նորարարական եղանակներ, սարքավորումներև այլն) և ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով: Այս լեզուներից մեկի բավարար տիրապետումը անհրաժեշտ է հետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին: