Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում IBF-ի, WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը վստահ է, որ առաջին թեթևքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Յոննի Պերեսին կհաղթի նոկաուտով ապրիլի 23-ին Լոս Անջելեսում կայանալիք մենամարտում:
«Պարապմունքներս գերազանց էին կազմակերպված: Վստահ եմ, որ նոկաուտի կենթարկեմ Պերեսին: Չեմ ուզում մարտի ճակատագրի որոշման հարցը թողնել մրցավարներին: Երբեք ինձ այսքան ուժեղ չեմ զգացել»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը: