ԻՏՁՄ 11-րդ համագումարին կընդունվի ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը
Տնտեսություն
10:43 07/04/2011

ԻՏՁՄ 11-րդ համագումարին կընդունվի ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը

Վաղը տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ 11-րդ Համագումարը։
Բացման խոսքով հանդես կգան ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:

Ինչպես տեղեկացնում են ԻՏՄՁ մամուլի ծառայությունից, համագումարի ընթացքում կներկայացվեն ԻՏՁՄ 2010 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, կընդունվի ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը, կառաջադրվեն և կընտրվեն միության վարչության անդամները:

Համագումարին ներկա կլինեն ինչպես Տեղեկատվական և հեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների, այնպես էլ հանրապետության նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ` ընդհանուր մոտ 150 մասնակիցներ և հյուրեր:
 

Placeholder
ԻՏՁՄ 11-րդ համագումարին կընդունվի ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը