Արթուր Ջավադյանը մի քանի օր կգտնվի Թուրքիայում
Տնտեսություն
13:03 08/04/2011

Արթուր Ջավադյանը մի քանի օր կգտնվի Թուրքիայում

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօրվանից մինչև ապրիլի 11-ը գտնվելու է Ստամբուլում, տեղեկացնում են ԿԲ լրատվական ծառայությունից: Նա մասնակցելու է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 25-րդ նիստին:

Ըստ աղբյուրի, կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Միջազգային մոնետար համակարգը. դասեր 19-րդ դարից» և «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման մարտահրավերները» թեմաները:

Նիստին ելույթ են ունենալու Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռանդալ Կրոսները և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր Սևքեթ Փամուկը:
 

Placeholder
Արթուր Ջավադյանը մի քանի օր կգտնվի Թուրքիայում