Գևորիկ Պողոսյանը գրավեց երրորդ տեղը
Սպորտ
12:20 18/04/2011

Գևորիկ Պողոսյանը գրավեց երրորդ տեղը

Կազանում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մինչև 94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գևորիկ Պողոսյանն արժանացավ բրոնզե մեդալի: Պոկում վարժությունում նա իր կամքին ենթարկեց 173 կգ ծանրաձողը, իսկ այնուհետև հրեց 216 կգ և երկամարտի 389 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը: Արծաթե մեդալին տիրացավ մոլդովացի Անատոլի Կիրիկուն (173+217=390 կգ), իսկ հաղթողի կոչումը նվաճեց կազանցի Անդրեյ Դեմանովը (171+220=391 կգ):
 

Placeholder
Գևորիկ Պողոսյանը գրավեց երրորդ տեղը