Ացետոնով թունավորում
Հասարակություն
10:53 19/04/2011

Ացետոնով թունավորում

Երեկ` ժամը 17.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ացետոնից թունավորումով Երևան քաղաքի «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 2007թ.-ին ծնված Տ. Մարգարյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ այսօր գիշեր`ժամը 04.35-ին , ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի թիվ 51 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.40-ին, մարվել`04.52-ին:
Այրվել է Ս.Ստեփանյանի մթերային խանութը` 7քմ մակերեսով:

Placeholder
Ացետոնով թունավորում