Տաթև Աբրահամյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի չեմպիոնուհու կոչման համար
Սպորտ
16:28 22/04/2011

Տաթև Աբրահամյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի չեմպիոնուհու կոչման համար

ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիս քաղաքում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում շրջանային մրցակարգով ընթացած նախնական խաղերում 7 հնարավորից վաստակեց 4,5 միավոր և, բաժանելով 2-3-րդ տեղերը, շարունակում է պայքարը երկրի չեմպիոնուհու կոչման համար:
Մրցումները կշարունակվեն նոկաուտ համակարգով: Կիսաեզրափակիչ փուլում, որը կսկսվի ապրիլի 23-ին, Աբրահամյանից բացի, հանդես կգան գրոսմայստերներ Կրաշը, Բագինսկայտեն և Զատոնսկիխ-Ֆոյշոր մրցախաղի հաղթողը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 

Placeholder
Տաթև Աբրահամյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի չեմպիոնուհու կոչման համար