Նազիկ Ավդալյանը մեկ ժամից կտեղափոխվի Երևան
Սպորտ
14:22 26/04/2011

Նազիկ Ավդալյանը մեկ ժամից կտեղափոխվի Երևան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանն այսօր ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մեր թղթակցին հաջողվեց կապվել Նազիկ Ավդալյանի բժշկի` Հովհաննես Նահապետյանի հետ: Վերջինս, ներկայացնելով առկա իրավիճակը, շեշտեց, որ աշխարհի չեմպիոնուհին, ըստ Գյումրիում կատարված հետազոտության արդյունքում ստացած նախնական ախտորոշման, ունի ողնուղեղի սալջարդ և մեկ կողի կոտրվածք:

«Առաջիկա 1-1,5 ժամվա ընթացքում Նազիկը կտեղափոխվի Երևան` ավելի մանրազնին հետազոտության համար: Իսկ նրա ընդհանուր վիճակը ես այս պահին կգնահատեմ որպես միջին ծանրության»,- ասաց Հովհաննես Նահապետյանը:
 

Placeholder
Նազիկ Ավդալյանը մեկ ժամից կտեղափոխվի Երևան