Մրցույթ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար
Կրթություն, գիտություն
18:15 02/05/2011

Մրցույթ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար

Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ԿԳՆ-ից մանրմասնում են, որ «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում և առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ:

 

Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին Երևանի պետական համալսարանում:
 

Placeholder
Մրցույթ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար