ՈՒԵՖԱ-ն մերժել է «Ռեալի» պահանջը. գործելու հերթը «Բարսելոնինն» է
Սպորտ
14:19 03/05/2011

ՈՒԵՖԱ-ն մերժել է «Ռեալի» պահանջը. գործելու հերթը «Բարսելոնինն» է

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը մերժել է մադրիդյան «Ռեալի»` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնի» ֆուտբոլիստներին ոչ մարզական պահվածքի համար որակազրկելու պահանջը: «Արքայական ակումբը» պահանջում էր պատժել Բուսկետսին, Ալվեշին, Պեդրոյին, Պինտոյին, Կեյտային և Վալդեսին:

ՈՒԵՖԱ-ն չի ընդունել «Ռեալի» մեղադրանքները: Այժմ գործելու հերթը «Բարսելոնինն է». առաջիկա ուրբաթ կքննարկվի «Մոուրինյոյի գործը»:
 

Placeholder
ՈՒԵՖԱ-ն մերժել է «Ռեալի» պահանջը. գործելու հերթը «Բարսելոնինն» է