Facebook-ը հերքում է Ասանժի մեղադրանքները, թե սոցցանցի օգտատերերը հասանելի են ԱՄՆ հատուկ ծառայություններին
Աշխարհում
18:49 04/05/2011

Facebook-ը հերքում է Ասանժի մեղադրանքները, թե սոցցանցի օգտատերերը հասանելի են ԱՄՆ հատուկ ծառայություններին

Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները հերքել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մեղադրանքները, թե սոցիալական ցանցի օգտատերերը մշտապես հասանելի են ամերիկյան հատուկ ծառայություններին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետական պաշտոնյաների գաղտնի նամակագրությունները հրապարակած սկանդալային Wikleaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը «Russia Today» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Facebook-ը «պատմության մեջ ամենահզոր լրտեսության միջոցն է»: Ասանժի խոսքով, սոցիալական կայքը մեխանիկորեն հավաքում է օգտատերերի անձնական տվյալները, որոնք այնուհետև հասանելի են դառնում ԱՄՆ հատուկ ծառայություններին:

Facebook-ի ներկայացուցչի խոսքով, սոցիալական ցանցը մասնավոր տեղեկատվության պաշտպանության ոլորտում մասնագիտացած մասնագետների օգնությամբ մշակում է իրավապահ մարմիններից ստացված հարցումները: Նա նաև նշել է, որ հատուկ ծառայություններին օգտատերերի տվյալների փոխանցման ժամանակ սոցցանցը գործում է երկրում գործող իրավական նորմերի շրջանակներում և չի բավարարում այն հարցումները, որոնք նրա կարծիքով, անօրինական են, փոխանցում է Forbes-ը:
 

Placeholder
Facebook-ը հերքում է Ասանժի մեղադրանքները, թե սոցցանցի օգտատերերը հասանելի են ԱՄՆ հատուկ ծառայություններին