Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ Թեհրանի «Ազադի» մարզադաշտում կայացած Իրանի «Փերսեփոլիս» և Սաուդյան Արաբիայի «Ալէթեհադ» ֆուտբոլային թիմերի խաղի ընթացքում որոշ մարզասերներ, ի պաշտպանություն Բահրեյնի ժողովրդի, ընդդեմ Սաուդյան Արաբիայի կառավարության քննադատական կոչեր են հնչեցրել, որը վերածվել է բախումների և որին միջամտել է ոստիկանությունը:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Հիշեցնենք, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվեցին այն ժամանակ, երբ Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրեց Բահրեյնի շիաներին ճնշելու նպատակով այդ երկիր զորք մտցնելու համար, որից հետո Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության առջև տեղի ունեցան մի քանի բողոքի ցույցեր, որի ժամանակ ցուցարարները դատապարտեցին Սաուդյան Արաբիայի գործողությունները:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ` Իրանի ԶՈւ ԳՇ պետը, վերջերս անդրադառնալով Բահրեյնում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից Բահրեյն զորք մտցնելը մեծ սխալ էր: